ՀԱԿ համապետական ցուցակը կազմում է կուսակցության վարչությունը, հիմա ես չեմ կարող կանխորոշել այն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ մեկ-երկու օրվա ընթացքում կավարտվեն քննարկումները, և համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի:
Հարցին, թե ՀԱԿ-ի՝ ընտրություններին միայնակ մասնակցելը ռիսկային չէ՞՝ հաշվի առնելով ձևավորված դաշինքների հանգամանքը, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ի՞նչ է, դաշինքները մեզ վախեցնո՞ւմ են: Բացարձակ: Մենք միայնակ չենք, Կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունները իրար հետ են, միայնակ չենք, և մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը»:
Մանրամասները՝ տեսանյութում: