Տոկիոյի երիտասարդ բնակիչը կապել է իրեն աշխատանքի չգնալու համար: Ինչպես հաղորդում է Agence Frane-Presse-ը, պարանով և գոտիով կապած ճապոնուհուն հայտնաբերել է բնակարանի վարձատուն: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին:
Առկա տեղեկատվության համաձայն՝ բնակարանի սեփականատերը աղջկան գտել է անգիտակից վիճակում, սակայն անվնաս: Նա շտապ օգնություն և բժիշկների է կանչել՝ կարծելով, որ կնոջ վրա հարձակում է եղել:
Ոստիկանության հետ զրույցի ժամանակ ճապոնուհին խոստովանել է, որ ինքն է կապել իրեն: Նրա խոսքով՝ որոշել է նման կերպ վարվել աշխատանքից բացակայելու համար: Հայտնի չէ, թե գործատուներն ինչպես են արձագանքել կնոջ այս արարքին: Ոստիկանությունը Տոկիոյի բնակչին որևէ պատասխանատվության չի ենթարկել:








































