Սիրիայի արտգործնախարարությունը երկու նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` Սիրիայի և Սիրիայի ժողովրդի նկատմամբ Թուրքիայի շարունակական ագրեսիայի կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
«Սիրիայի իշխանությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը և բազմաթիվ հանցագործությունները Սիրիայի ժողովրդի, ամբողջականության և ինքնիշխանության դեմ: Սիրիայի իշխանությունը Անվտանգության խորհրդից կրկին պահանջում է իրենց պարտավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքի և խաղաղության պահպանման համար»,- ասված է ԱԳՆ փաստաթղթում, որը հրապարակել է սիրիական SANA գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է պարտավորեցնել Անկարային դադարեցնել ագրեսիան Սիրիայի ժողովրդի նկատմամբ:







































