Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեղեկացրել հանրապետության հետ ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում սահմանային գոտի տեղակայելու որոշման մասին, հաղորդում է TASS գործակալությունը:
«Չնայած բոլոր գոյություն ունեցող պայմանավորվածություններին, որոնք կարգավորում են երկու երկրների պետական սահմանների հսկողությունը և դրանք հատելու կարգը, ռուսական կողմը որոշում է կայացրել Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտու տեղակայման մասին՝ առանց նախնական ծանուցման»,- ասել է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության բաժնի ղեկավար Մարիա Վանշինան։
Ավելի վաղ հաղոդրել էինք այն մասին, որ Ռուսաստանը « պետական սահմանի պաշտպանության անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար» սահմանային գոտի կհաստատի Բելառուսի հետ սահմանին:











































