Պարզվել է մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համատեղ խորհրդակցության ժամանակ հեռախոսով պոռնոնկարներ դիտող պաշտոնյայի ինքնությունը: Վերջինս ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանն է: Մինչ այդ, նա զբաղեցրել է Առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարարի, նաև՝ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
Արմեն Գևորգյանը, ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ անդամ է: Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ անձամբ Արմեն Գևորգյանից, սակայն պարզվեց՝ նա մեկնել է գործուղման: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին խնդրեցինք մեկնաբանել իր խորհրդականի պահվածքը: Վերջինս, սակայն, մեր հարցը լսելուց հետո որևէ ծպտուն չհանեց, և իբր զանգահարելու պատրվակով, սկսեց խաղալ հեռախոսի հետ, այնուհետև՝ սրընթաց մտավ ԱԺ դահլիճ: