Ուկրաինացի զույգը վաճառքի է հանել արքայադուստր Դիանայի հայտնի մանյակը: Ինչպես հաղորդում է People ամսագիրը, մանյակը վաճառվում է 12.1 միլիոն ԱՄՆ դոլարով:
Մանյակը հայտնի է «Կարապի լիճ» անունով, քանի որ Դիանան այն կրել է նույնանուն բալետը դիտելիս, որը բեմադրվել է Ալբերտ-հոլում 1997թ.՝ արքայադստեր մահից երկու ամիս առաջ:
Պարբերականի փոխանցմամբ՝ ուկրաինացի զույգը զարդը գնել է 2010թ. 632 հազար դոլարով: Այժմ նրանք ենթադրում են, որ մանյակը շատ ավելի թանկ աժե, քանի որ այս տարի լրանում է Դիանայի մահվան 20 ամյակը: Զարդի գնի վրա ադեցություն ունի նաև դրա պատմական նշանակությունը:




































