Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ կազմակերպվել է հանդիպում, քննարկվել է երեք հիմնական հարց. «Երեք հիմնարար հարց կա՝ կապված զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, գրառումը ջնջելու և գրառման վրա «անվավեր» նշումը կատարելու հետ»:
Արման Թաթոյանի հավաստմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր նախաձեռնվել է պաշտոնական ընթացակարգ: Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ է պահանջել և համատեղ աշխատում է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































