Վաշինգտոն նահանգի Սպոկան քաղաքում դեռահասները մինչև մահ ծեծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 88-ամյա վետերան Դելբերթ Բելտոնին: Այդ մասին հաղորդում են ITAR TASS-ը:
Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Գրիֆիթսի՝ երկու երտասարդներ ծեծել են վետերանին բիլիարդի ակումբին մեձակա ավտոկանգառի մոտ: Բելտոնը մահացել է մինչև շտապ օգնության հասնելը: Մարդասպաններին դեռ չի հաջողվել ձերբակալել: Հետաքննություն է սկսվել:
Բելտոնը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցել է մարտական գործողությոններին խաղաղօվկիանոսյան ճակատում: Օկինավայի ճակատամարտի ժամանակ ծանր վիրավորվել է: Պատերազմի ավարտից հետո վետերանը 30 տարի աշխատել է տեղի ալյումինի գործարանում:









































