Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Լի Սուն Չժին դիմել Է իր ամերիկացի պաշտոնակից Ջոզեֆ Դանֆորդին՝ երկրի տարածքում մշտապես ռազմավարական սպառազինություններ տեղակայելու խնդրանքով, հաղորդում է « Յոնհապ» գործակալությունը:
Բարձրաստիճան զինվորականների միջև կայացել Է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը հավաստել են երկու պետությունների հանձնառությունը Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքների դիմագրավմանը միտված պաշտպանության համակարգի ստեղծման հարցում:
Գործակալությունը հիշեցնում Է, որ փետրվարի 2-ին պլանավորված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի այցը Սեուլ, որը կհանդիպի Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հան Մին Կունի հետ: Նրանք նաև կքննարկեն ռազմավարական սպառազինությունների տեղակայման հարցը:
Ներկայում Հարավային Կորեայի տարածքում բազավորված են ամերիկյան B-52 եւ B-1B ռմբակոծիչներ: