Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել Մեքսիկայի իշխանություններից վարչապետ Բինյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի վերաբերյալ արված հայտարարության համար, հաղորդում է korrrespondent.net-ը:
Իսրայելի վարչապետը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավացի է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում: Նեթանյահուի խոսքով՝ դա հրաշալի գաղափար է:
«Ներողություն եմ խնդրում ցանկացած վնասի համար, սր պատճառել է այս թյուրիմացությունը, բայց պետք է հասկանանք, որ խոսքը թյուրիմացության մասին է: Հավատացած եմ, որ կկարողանանք անցյալում թողնել այս միջադեպը»,-հայտարարել է Ռիվլիը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Մեքսիկայի նախագահն իր հերթին նշել է, որ Նեթանյահուի թվիթը վնաս է հասցրել երկու երկրների հարաբերություններին, այնուամենայնիվ, նա հավաստիացրել է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Մեքսիկայի հետ:










































