Պաշտոնական Բեռլինը տեղեկություն ունի, որ ներկա պահին ուկրայինական զորքերը փորձում են փոխել մարտական հենակետերի դասավորությունն իրենց օգտին: Այդ մասին գրում է Suddeutsche Zeitung-ը:
Գերմանիայի իշխանությունները իրենց եզրակացություններում հիմնվում են ԵԱՀԿ-ի առաքելության զեկույցների վրա: Ինչպես համարում է Բեռլինի կառավարական շրջանակների աղբյուրը, Ուկրայինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարող են սրացնել դիտավորյալ, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման ծրագիրը:
«Պյոտոր Պորոշենկոն կփորձի անել ինչ հնարավոր է, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհատումը»,-գրում է թերթը:
Գերմանիայում «աճում է անհանգստությունն» առ այն, որ Կիևի հաշվարկները կարող են անարդյունք լինել, քանի որ Թրամփը կարող է թուլացնել պատժամիջոցներն անկախ շփման գծում իրավիճակի սրումից:
«Դրա հետևանքով Կիևը երկակի վնաս կստանա. Ռուսաստանի համար իրավիճակի բարելավում և Ուկրայինայի արևելյան հատվածում իրավիճակի սրում»,- գրում է թերթը:










































