Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել ուղևորափոխադրումների չվացուցակների նկատմամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցն է կատարել այս անգամ Հյուսիսային ավտոկայարան` տեղում ծանոթանալու ավտոկայարանի շենքային պայմաններին և սպասարկման հնարավորություններին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից ներկայացրին, որ կանգառում սպիտակ համարանիշով միկրոավտոբուս նկատելով՝ նախարարը խիստ հանձնարարական է տվել Տրանսպորտային տեսչությանը` հետևել, որպեսզի ուղևորներին սպասարկեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնակցել են երթուղիների մրցույթներին և դեղին համարանիշներով են:

Վահան Մարտիրոսյանը մոտեցել է ավտոկայարանի կանգառում հավաքված երթուղայինների վարորդներին,  հետաքրքրվել, թե ի՞նչ դժգոհություններ ունեն: Պարզվել է, որ ուղևորների սակավությունը ձմռան ամիսների ընթացքում երթուղայինների վարորդների հիմնական խնդիրն է:

Ավտոկայարանի ներկայացուցիչներն էլ հայտնել են,  թե ուղևորների հոսքի պակասը բերում է չվացուցակի խախտումների: Փոխադրողները լիարժեք չեն իրականացնում պայմանագրով նախատեսված իրենց բոլոր պարտականությունները, արդյունքում տուժում է ուղևորը:

Վահան Մարտիրոսյանը Տրանսպորտային տեսչությանը ևս մեկ հանձնարարական է տվել` հսկողության տակ առնել ուղևորափոխադրումների չվացուցակների լիարժեք իրականացումը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվելուց հետո ընթացքի մեջ է երթուղիների կանոնակարգումը: Ավտոկայարանի ներկայացուցիչներն ասում են՝ շատ սպասված գործընթաց է, որի արդյունքում իրենց տնտեսության վիճակը շատ կբարելավվի, շրջանառությունը կմեծանա, իրենց ուժերով կկարողանան ավտոկայարանը բարեկարգել, սպասարկման որակը բարձրացնել:

Դրական տեղաշարժն արդեն շոշափելի է: Միջազգային փոխադրումներ իրականացնող ուղերթերի մրցույթներն անցկացվել են, շուտով կկնքվեն փոխադրողների հետ պայմանագրերը: Ավտոկայարանում գործընթացի հետ մեծ հույսեր են կապում. շարժը կակտիվանա: Սրանից կօգտվի ոչ միայն ավտոկայարանը, այլև ինքը՝ ուղևորը. երթուղային տաքսի կամ ավտոբուս նստելիս համոզված կլինի, որ մեքենան սարքին է, վարորդն` առողջ :

Ավտոկայարանի տարածքում է գործում նաև մինչև այժմ ոչ կանոնավոր միջազգային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկը: Նրանք էլ գոհ են օրենքի փոփոխ ություններից: Շատ շուտով կանոնավոր փոխադրող կդառնան, սրանով ուղևորափոխադրումների հետ կապված իրենց խնդիրները կլուծվեն: Խոստանում են տոմսերի ձեռքբերման իրենց էլեկտրոնային համակարգն էլ տրամադրել ավտոկայարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում