Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին Mariah’s World («Մրայայի աշխարհը») ռեալիթի-շոուի հերթական թողարկմանը պատմել է իր սիրեկանների մասին, հաղորդում է Daily Mail պարբերականը։
46-ամյա երգչուհին պատմել է նաև ավստրալիացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից բաժանվելու, ինչպես նաև նոր սիրեցյալի՝ Բրայան Տանակայի մասին, որին համբուրել է ֆիլմում։
Հեռուստաշոուի եզրափակիչ դրվագում Մրայայի մենեջեր Ստելլան պատմել է, որ հարսանիքի նախապատրաստությունների ժամանակ երգչուհին և Փարքերը տարաձայնություններ են ունեցել։ «Փաքերը Քերիին ստիպեց դժոխքի միջով անցնել։ Նրա մարդիկ չէին հասկանում, որ նա իր կյանքն ունի»,– պատմել է օգնականը։
Երգչուհին իր հերթին նշել է․ ««Զգում եմ, որ ուսերիցս բեռ ընկավ։ Հիմա ես պետք է իմ մասին հոգ տանեմ։ Տանական այն մարդն է, ում կողքին ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Նա ինձ երջանիկ է դարձնում»։
Բրայանն իր հերթին ասել է, որ պատրաստ է Մրայան իր երազանքների աղջիկն է և ինքը պատրաստ է նրա հետևից գնալ, ուր ասես։



























































