Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Ռուսաստանը կսպասի, մինչև Հայաստանն անցնի իր եվրոպական ճանապարհը մինչև վերջ. Մոդեստ Կոլերով

168.am-ը զրուցել է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:

Պարոն Կոլերով, Ռուսաստանը մաքսային սահմանափակումներ է մտցրել ռուսուկրաինական սահմանին, և սա արդեն գնահատվում է որպես Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշում Ուկրաինայի նկատմամբ Արևելյան գործընկերության անդամ պետությունների գագաթաժողովից առաջ, որտեղ, ինչպես հայտնի է, նախատեսվում է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ կանխատեսում են, որ Ռուսաստանը նման ճնշումներ կգործադրի նաև Հայաստանի նկատմամբ, քանի որ ՀՀ իշխանությունները նույնպես մասնակցելու են վիլնյուսյան գագաթնաժողովին: Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջն ընդհանրապես, և արդյոք գոյություն ունի՞ երկընտրանք եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի միջև:

– Երկընտրանք միշտ էլ կա, բայց անձամբ ես կողմ եմ, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, որովհետև անձնական փորձից ավելի լավ ոչինչ չկա: Հայաստանը պետք է անցնի իր եվրոպական ճանապարհը մինչև վերջ: Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշում Հայաստանի վրա չի լինի, Հայաստանը կատարել է իր ընտրությունը, նրա տնտեսական կշիռը շատ փոքր է, իսկ Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին բխում է իր իսկ շահերից: Ռուսաստանը կսպասի, մինչև Հայաստանը կանցնի իր ճանապարհը դեպի ԵՄ մինչև վերջ: Կարծում եմ` դրանից հետո` մոտակա ժամանակներում, ավելի շատ մարդիկ Հայաստանից կարտագաղթեն Ռուսաստան:

Իսկ ի՞նչ կարծիք ունեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարած այցի և Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորություն ուներ այս այցը, և արդյոք կարելի՞ է ասել, որ սրանով Պուտինն ընդգծեց Ադրբեջանի դերը Հարավային Կովկասում և նրա կարևորությունը Ռուսաստանի համար:

– Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար` թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնելով: Պուտինի այցի գլխավոր նշանակությունը, որը դուրս է գալիս Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների շրջանակից, այն է, որ Ռուսաստանն առաջին անգամ բարձրագույն մակարդակով արձագանքեց այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանն ընտրել է ԵՄ-ին ինտեգրվելու առավել կոշտ, քաղաքական և տնտեսական տարբերակը, ինչը բացառում է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական միությունը: Ռուսաստանը Բաքվում ցույց տվեց, որ պատրաստ է այդ սցենարին և դրանից ողբերգություն չի սարքի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր առիթներով ընդգծում է, որ ԵՄի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ուղղված չէ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության դեմ: Ինչո՞վ է եվրոպական ինտեգրացիան «բացառում» Ռուսաստանի հետ համագործակցությունը:

– Եթե Հայաստանի իշխանությունները թեկուզ ոչ պաշտոնապես հրապարակեին ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տեքստը, ապա յուրաքանչյուրը կտեսներ, որ այդ պարտավորություններով Հայաստանն իր քաղաքական և տնտեսական ինքնավարությունը ենթարկում է ԵՄ-ին, այդ պատճառով բացառում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Նույն եզրակացությունը կարելի է կատարել նաև Ուկրաինայի հետ ԵՄ-ի համաձայնագրի տեքստից: Իսկ թե ինչ նկատի ունի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ես չգիտեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում