Monday, 15 06 2026
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետին և պահանջել 1.5 մլն դրամ (տեսանյութ)

Այսօր Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարություն է արել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել:

Նա դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ էր արել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված:

Նրա մեկնաբանությամբ՝ «Մեր ժամանակների հակահերոս Լիսկան առանձնացրել է 2 փաստ և պահանջ ներկայացրել, որպեսզի ինձ դատարանը համարի զրպարտիչ, ինձ ստիպեն, որ հերքում տամ, հերքեմ իմ հայտարարությունները և միաժամանակ պահանջել է ինձնից՝ վերջին 19 տարիների ընթացքում գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացուց, իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ»:

Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի այդ դատական հայցի հետ կապված հայտարարել է. «Այդ հայցադիմումը ամբողջությամբ տաղտկալի բարբաջանք է: Այն ունի ազգօգուտ պայքարից ինձ շեղելու, հանրության ուշադրությունը իր մոգոնած ճղճիմ հարաբերություններին բևեռելու սին նպատակ: Ոչ տխրահռչակ Լիսկան, ոչ 20-ամյա լռությունից հետո նրան, կարևոր չէ ինչի դիմաց, օգնության շտապած նախկին սիրուհին և զոհը, ոչ էլ ոչ ոք ինձ չեն կարող շեղել բռնազավթված Գորիսը, Սյունիքը, Հայաստանը լիսկաթափելու, ազատ, անկախ հայրենիք կերտելու 1988-ին որդեգրածս ուղուց»:

Հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ Սամվել Հարությունյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Սամվել Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը ցայսօր չի ընկալել և չի կարող ընկալել այդ բառերի իրական իմաստը, արժանիքներ, որոնցից երբեք չի ունեցել: Աքսիոմատիկ ճշմարտությունն ապացուցելու խնդիր չունի, իսկ ճշմարտությունն այն է, որ մեր ժամանակների հակահերոս, գողության, չարամիտ խուլիգանությունների, ամուսնացած լինելու և 2 դուստր ունենալու պարագայում կնության վերցնելու նպատակով թուրք աղջիկ առևանգելու, բռնաբարելու համար դատապարտված, 1972-87 թթ հիմնականում կալանավայրերում անցկացրած Սուրիկ Խաչատրյանը, վերջին 23 տարիներին կանաչ ճանապարհ և բարձր պետական պաշտոններ ստանալով ՀՀ բարձրագույն իշխանավորների կողմից, կատարել է բազմաթիվ ծանր ոճիրներ, այդ թվում՝ սիրուհի Արևիկ Միրզոյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու, իրենից սպասվող երեխային սպանելու, քաղաքացի Անուշավան Առուշանյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու մասին: ԶԼՄ-ներով հրապարակվել են հարյուրավոր հոդվածներ, հայտարարություններ, ելույթներ, բերվել են նրա ոճիրներն ապացուցող աղաղակող փաստեր, որոնցից ոչ մեկը դատարանի վճռով կամ այլ կերպ հիմնավորապես չի հերքվել: Միայն վերջին 80 օրերին հեռուստաեթերով, այլ ԶԼՄ-ներով ունեցածս ավելի քան 20 ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում հրապարակել եմ Լիսկայի և նրա բանդայի կատարած ոճիրների մասին ճչացող փաստեր, ապացույցներ, քանիցս պահանջել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները վերջակետ դնեն վերջինիս 23-ամյա արտասովոր քրեական ընթացքի հետ կապված, դրսևորած հանցավոր անգործությանը, անհապաղ հարուցեն քրգործ, ձերբակալեն ու կալանավորեն նրան: Սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցված»:

Մանրամասները՝ aravot.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում