Ճանաչված հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան վերջերս ամուսնության առիթով Երևանի մոտակայքում խաղողի այգի է նվեր ստացել: Այդ մասին Aravot.am-ին հայտնել է օրիգինալ նվերի հեղինակը՝ «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի համապրոդյուսեր ու գլխավոր ռեժիսոր էմիլ Կարատը:
Նա ասել է, որ այդկերպ ցանկացել է իր հայրենիքից մի մասնիկ նվիրել հաղորդավարուհուն: Իսկ ինչու հենց խաղողի այգի, որովհետև Կարատի ձևակերպմամբ, խաղողը սրբազան պտուղ է:
Հիշեցնենք, որ Լերա Կուդրյավցևայի և հոկեիստ Իգոր Մակարովի հարսանեկան արարողությունը կայացել է հունիսի 8-ին, Մոսկվայում, և հրավիրված են ռուսական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք ամուսնական զույգի ամենամոտ բարեկամներն են: Նրանց թվում էին՝ Նիկոլայ Բասկովը, Իգոր Վեռնիկը, Լյուբով Ուսպենսկայան, Գրիգորի Լեփսը, Վալերի Մելաձեն, «Comedy Club»-ը: