Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին, որը կայացել է շաբաթ հաղորդում է RIA Novosti-ն։
«Հեռախոսազրույցը, որը շաբաթ օրը կայացել է նախագահներ Պուտինի և Թրամփի միջև, և՛ քաղաքական, և՛ մարդկային առումով լավն է եղել, զրույց, որը փոխադարձ հարգանք է պարունակել, առանց բարոյախրատական կոչերի շփվելու առաջնորդների ցանկութունը, որը հիմնված է, ցանկանում եմ մասնավորապես շեշտել դա, երկու երկրների ազգային շահերի վրա»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ խոսակցության ժամանակ մի շարք ոլորտներ են շոշափվել, որոնցում Կրեմլի և Սպիտակ տան շահերը համընկնում են։ Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները պայմանվորվել են շարունակել շփումները, որոնց ժամկետները պետք է համաձայնեցվեն։.









































