Ֆրանսիայի մայարաքաղաք Փարիզում ուժեղ հրդեհ է բռնկվել Hotel de Bourbon-Conde հյուրանոցի վերակառուցման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Russia Today հեռուստաալիքը, հրկիզվել է փայտե կառուցվածքը, որն ամրացված է եղել պատմական շինությանը: Ենթադրաբար, հրդեհի պատճառը եղել է ճանապարհա-տրանսպորտային պատահարը մոտոցիկլավարի մասնակցությամբ:
Hotel de Bourbon-Conde հյուրանոցը կառուցվել է 18-րդ դարում և գտնվում է Էյֆելյան աշտարակի անմիջական հարևանությամբ:










































