Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ժյուրին անվանել է բոլոր անվանակարգերում հաղթողներին՝ փոխանցում է Associated Press-ը։
Գիլդիայի վարկածով լավագույն դերասան է դարձել Դենզել Վաշինգտոնը։ Նա մրցանակ է ստացել «Ցանկապատներ» (Fences) ֆիլմում դերակատարման համար։ Ժյուրին լավագույն դերասանուհին է ճանաչել Էմմա Սթոունին՝ «Լա-Լա Լենդ» (La La Land) մյուզիքլում դերակատարման համար։
Գլխավոր՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Թեդ Մելֆիի «Թաքնված ֆիգուրներ» (Hidden Figures) դրաման։
Հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում։









































