Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ադրբեջանի տարածքում գերեվարված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նաև նշել է, որ մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը՝ Ադրբեջանի իշխանությունների առջև: