Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«ԵԼՔ»-ը բացառում է քաղաքական «ռեզյումե» չունեցող ուժերի հետ գործակցությունը

«Քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները, պատկերավոր ասած, նման են մարդկանց, ովքեր ցանկանում են ընդունվել աշխատանքի, և այս պարագայում գործատուն ոչ թե ինչ-որ կազմակերպություն է, այլ ժողովուրդն է:

Եվ երբ որ քաղաքական գործիչը կամ քաղաքական ուժը բերում է իր ռեզյումեն, եթե նայում ես և տեսնում, որ այնտեղ ձախողումների պատմությունն ավելի շատ է, քան հաջողությունների, եթե տեսնում ես խոստումների և կատարվածի անհամապատասխանությունը չափազանց մեծ է, եթե տեսնում ես, որ այդ քաղաքական ռեզյումեն չի համապատասխանում այն նպատակներին ու այն գործունեությանը, որ դու ունես՝ որպես քաղաքական ուժ, բնականաբար տվյալ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կդառնա ինքնանպատակ:

Հենց այս տրամաբնությամբ էլ մենք առաջնորդվելու ենք: Եթե տեսնենք, որ կան հակասություններ մեր պատկերացումների մեջ, ինքնանպատակ կլինի մեր համգործակցությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և «Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ այն քաղաքական ուժը, որն ուզում է «աշխատանքի ընդունվել» ժողովրդի մոտ, պետք է նրա տեսակետները համապատասխանեն այն չափանիշներին, որը ժողովուրդն է դնում պետության կառուցման իր հեռանկարում:

Հ. Կոնջորյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն ունի միֆ, որ եթե բոլորս միավորվենք, լավ կլինի. «Սակայն այդպես չէ, որովհետև կարող են բոլորով միավորվել և գնալ պարտվել, եթե միավորման տրամաբանությունը հստակ ֆիքսված չէ և իրականում այլ կերպ է դրսևորվում, բայց խորքային մակարդակում այլ առաջնահերթություններ կան»:

Հ. Կոնջորյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ հետընտրական շրջանում հնարավոր են տարբեր ուժերի հետ միավորումները: «Բայց դրանք պետք է միտված լինեն կոնկրետ նպատակների, որոնք բխում են «Ելք»-ի հիմնարար գաղափարներից և պետք է խնդիր ունենան Հայաստանում իրավիճակ փոխելու ոչ միայն ձևի, այլ նաև բովանդակության առումով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում