Monday, 22 06 2026
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Չէի ասի, թե մեծ օգուտ կստանա այն ուժը, որի հետ կգործակցի Հովիկ Աբրահամյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

– Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան «հակամարտությանը» ի՞նչ գնահատական կտաք։ Նախընտրական շրջանում ՀՀԿ-ի ներսում նման խմորումներն ինչո՞վ են պայմանավորված։

– Ես չէի ասի, թե դրանք խմորումներ են։ ՀՀԿ-ն պարզապես փորձում է ազատվել օդիոզ ֆիգուրներից, որոնցից մեկը Հովիկ Աբրահամյանն էր։ Հանրապետականը փորձում է հասարակությանը ներկայանալ որպես թարմացված քաղաքական ուժ։ ՀՀԿ-ի ներսում կան այլ գործիչներ ևս, որոնցից ձերբազատումը օգուտ է նույն Հանրապետական կուսակցությանը՝ նույն Մհեր Սեդրակյանը, Էջմիածնի գեներալները, Գագիկ Բեգլարյանը և այլոք։ Հիմա ՀՀԿ-ն կփորձի ներկայանալ թարմ և մաքրված քաղաքական ուժով։ Չեմ կարծում, թե Հովիկ Աբրահամյանից ձերբազատվելը շատ մեծ ողբերգություն է Հանրապետական կուսակցության համար։

– Ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանն այնտեղ պատահական մարդ չէր, կուսակցության փոխնախագհն էր, երկար տարիներ եղել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետը, բազմաթիվ ձայներ է ապահովել ՀՀԿ-ի համար։ Մտավախություն չկա՞, որ այդ պոտենցիալը կօգտագործվի այլ տեղում։

Ես չէի ասի, թե նա հոյակապ շտաբի պետ է եղել։ Չնայած այն հանգամանքին, որ Հանրապետական կուսակցությունը իր հաջողությունը գրանցել է, բայց բոլորը գիտեն, թե դա ինչ մեթոդներով է եղել՝ ԿԸՀ-ում նկարված թվեր են եղել։ Բոլոր ընտրություններն անցել են մեծ սկանդալներով, բազմաթիվ ընտրախախտումներ ու կեղծիքներ են եղել։ Հովիկ Աբրահամյանը խարիզմատիկ ֆիգուր է եղել ՀՀԿ-ում, ունեցել է իր թիմը, բավականին մեծ կապիտալ է կուտակել՝ շնորհիվ ՀՀԿ անդամ լինելու։ Ես չէի ասի, որ որևիցե այլ կուսակցություն նրա մուտք գործելը մեծ օգուտ կբերի այդ կուսակցությանը։ Կան այնպիսի գործիչներ, որոնց հետ համագործակցելը մեծ վնաս կտա տվյալ քաղաքական ուժին։ Եվ Հովիկ Աբրահամյանը հենց այդպիսի գործիչ է։

– Փաստորեն, հիմա նրա տեղը ՀՀԿ-ի ներսում կզբաղեցնի Կարեն Կարապետյանը։ Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանը նաև նրա առումով պետք է մտավախություն ունենա, չէ՞ որ դեռ հայտնի չէ, թե ով է պաշտոնավարելու 2018-ից հետո։

– Կարեն Կարապետյանը նույն գետը հենց այնպես երկու անգամ չէր մտնի։ Նա մի անգամ արդեն բավականին բարձր պաշտոն զբաղեցրել է, եղել է Երևանի քաղաքապետը և ըստ ասեկոսեների՝ բավականին մեծ սկանդալով է հեռացել։ Կարեն Կարապետյանը հիմա բավականին մեծ քարտ-բլանշ պետք է ստանար, որպեսզի ստանձներ Հայաստանի նման երկրի վարչապետի պաշտոնը։ Թե ինչ քարտ-բլանշի մասին է խոսքը, չեմ մանրամասնի։ Բայց այն, որ նա անցել է ՀՀԿ-ի մաքրման գործընթացին՝ դա փաստ է։ Նա փաստորեն ձերբազատվեց այնպիսի քրեական դեմքից, ինչպիսին է Սուրիկ Խաչատրյանը, հետագայում՝ Հովիկ Աբրահամյանից։ Կոճակ սեղմող բազմաթիվ այլ պատգամավորներ կան։ Այնպիսի տպավորություն է, որ դա Ազգային ժողով չէ, այլ ակվարիում է և նրանք եկել են, որպեսզի կոճակ սեղմեն։ ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի նրանցից։ Այն, որ Կարեն Կարապետյանը կուժեղացնի իր թիմը ներսում՝ փաստ է։ ՀՀԿ-ն ակումբ է, որտեղ կան բազմաթիվ բևեռներ, այդ բևեռներից մեկը հենց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանինն էր։ Կա նաև Անդրանիկ Մարգարյանի թիմ, գործարարների թիմ, հենց Սերժ Սարգսյանի թիմ։ Կարեն Կարապետյանը կանի ամեն ինչ իր բևեռն ամրապնդելու համար։ Պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը մոտ մեկ տարի ոչինչ չի սպառնում, եթե չլինեն ֆորս-մաժորներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում