Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել ներգաղթը սահմանափակելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Այդ մասին Նեթանյահուն գրել է Twitter-ի իր էջում:
«Նախագահ Թրամփը ճիշտ է: Ես պատ եմ կառուցել Իսրայելի հարավային սահմանին, դա կանգնեցրել է անօրինական ներգաղթը: Մեծ հաջողություն, մեծ գաղափար»,- գրել է վարչապետը:









































