Վիրտուալ իրականության տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ նկարահանված «Փերլ» մուլտֆիլմը նոմինացվել է «Օսկարի», ինչը նախադեպ է դարձել ինչպես VR-պատկերների, այնպես էլ հենց մրցանակի համար: Այդ մասին հայտնում է Mashable-ը:
Փաթրիք Օսբորնի կողմից նկարահանված «Փերլը» ներկայացված է «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Մուլտֆիլմը պատմում է հոր և աղջկա մասին, ովքեր ճամփորդում են երկրով մեկ իրենց սիրելի մեքենայով:







































