ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոի հետ` երկկողմ հանդիպումը չեղարկելուց հետո, հայտնում է Associated Press-ը:
Այս շաբաթ Թրամփը հրաման է ստորագրել Մեքսիկայի սահմանում պատի կառուցման մասին` անօրինական ներգաղթի հոսքը դադարեցնելու համար: Բոլոր աշխատանքները կատարվում են ԱՄՆ բյուջեի հաշվին, իսկ հետագայում Մեքսիկան պետք է փոխհատուցի ծախսերը:
Նյետոն դատապարտել է ԱՄՆ նախագահի որոշումը և հերթական անգամ հայտարարել, որ իր երկիրը ոչինչ չի վճարի: Դրանից հետո Թրամփը առաջարկել է չեղարկել Մեքսիկայի առաջնորդի այցը Վաշինգտոն:









































