«Անհրաժեշտ է դիտարկել քաղաքական ճանապարհով Սիրիայի իրավիճակի կարգավորման համար բոլոր տարբերակները»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիա կատարած այցի ընթացքում` պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին հարցին, ով հանդես է եկել Սիրիայում փախստականների տեղակայման գոտիներ ստեղծելու օգտին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք գիտենք, որ Թուրքիան մշտապես խոսում է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին: Մենք բոլորիս պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի իրավիճակը կարգավորվի քաղաքական ճանապարհով: Անհրաժեշտ է շարունակել դիտարկել բոլոր տարբերակները, որոնք հարմար կլինեն դրա համար»,- ասել է Մեյը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ:








































