Այս պահին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը փորձում է բանակցել Կոմիտասի 5 Ա հասցեի բնակիչների հետ: Նրան ակտիվիստները դիմավորեցին «Ամո՛թ, ամո՛թ, չի՛ կառուցվելու» կոչով, իսկ նա փորձեց պարզել, թե ինչի են բնակիչներն ու ակտիվիստները «ամոթ, ամոթ» գոռում:
Բնակիչների հետ զրույցում Սարգսյանը հաստատեց, որ խնդիրը քննարկվել է քաղաքապետարանում և որոշվել է 14 հարկի փոխարեն 7 հարկանի շենք կառուցել: Բնակիչները նրան հակադարձեցին, որ իրենք երբեք կողմ չեն եղել այդ տարածքում շենք կառուցելուն. «Շենքի փոխարեն խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ կամ փոքր սրճարան կառուցեք: Մեզ մի՛ զրկեք մեր անվտանգությունից և արևից»:
Բնակիչներին աջակցող ակտիվիստները շարունակում են քաջալերել բնակիչներին և վանկարկել՝ «Ա-մո՛թ, հե-ռա-ցի՛ր»:
Նշենք, որ փոխքաղաքապետի հետ այստեղ է նաև թաղապետ Հրայր Անտոնյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի