Սիրիայի կառավարական զորքերի և Սիրիական ազատ բանակի միջև զինված բախումների կրակոցները հասել են Թուրքիայի տարածք, հաղորդում է Sabah թերթը:
Պարբերականի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով վիրավորվել է Թուրքիայի երեք քաղաքացի, որոնք բնակվում են Շանլըուրֆա մարզի Ջեյլանփընար շրջանում:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել թուրքական սահմանի մոտ: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց:








































