ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հանման մասին: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսի ընթացքում, հայտնում է The Guardian-ը:
Թրամփը չի հայտնել թեմաները, որոնք հունվարի 28-ին պետք է հեռախոսազրույցի ընթացքում քննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել պատժամիջոցների հանման մասին:
Ընդ որում, նա նշել է, որ կցանկանար լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, սակայն հասկանում է, որ դա հնարավոր չէ: Ամենից շատ նա ցանկանում է լավ հարաբերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ:









































