Թուրքիայի մեջլիսում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները շարունակվում են: Այս մասին գրում է hurriyet.com.tr-ն:
Վանի քրեական դատարանը դատարան չներկայանալու պատճառով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Լեզգին Բոթանի և Ադեմ Գեվերիին բերման ենթարկելու և ձերբակալելու որոշում է ընդունել:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված է: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:









































