Մադրիդում ավարտվել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպումը: Երկրի գավաթակիրը` Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր չեմպիոնին` կատալոնական «Բարսելոնա»-ին:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Արդեն 12-րդ րոպեին աչքի ընկավ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան: Երկրորդ խաղակեսում կատալոնացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Նեյմարը:
Պատասխան հանդիպումը կկայանա Բարսելոնայում` օգոստոսի 29-ին:








































