Կառավարությունը առաջիկա նիստին թույլ կտա Պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիք, այլ գույք և ապրանքներ) մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
Առանձին որոշմամբ օտարվելու են նաև Տավուշի մարզի, Հաղարծին գյուղական համայնքում գտնվող «Կույբիշև» քարշային ենթակայանի 27 միավոր ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումները՝ դասական աճուրդով:
Կառավարությունը թույլ կտա նույն վարչության ենթակայության տակ գտնվող Երևան քաղաքի Սարմենի 1 շենքի թիվ 2/2 հասցեում գտնվող` 69.59 քառ. մետր մակերեսով տարածքը ուղղակի վաճառքով օտարել Մարինե Գրիգորի Չարխչյանին:







































