Ճապոնիայի կառավարությունը անհատույց 290 հազար դոլար կտրամադրի ուկրաինական բարեգործական կազմակերպություններին, հայտնում է RIA Novosti-ն:
Համապատասխան պայմանագիրը ուրբաթ օրը ստորագրվել է Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանատան և հինգ բարեգործական կազմակերպությունների միջև:
Այդ նախագծերի իրականացման շրջանակներում կգնվեն տարբեր բժշկական սարքավորումներ, ինչպես նաև կվերանորոգվեն Օդեսայի շրջանի դպրոցները:
Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանատան տվյալներով` 2014 թվականի մարտից Ճապոնիան Ուկրաինային է տրամադրել 1.86 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն:








































