Աշխարհահռչակ թենիսիստուհի Սելենա Ուիլյամսը, որն այս օրերին մասնակցում է Ավստրալիայի մրցաշարին, նախօրեին կայացած հանդիպման ժամանակ օդային համբույր է ուղարկել իր սիրեցյալին՝ Reddit սոցցանցի հիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանին։ Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, Օհանյանը եղել է հանդիսատեսի շարքում և հիացած հայացքով հետևել է նշանածի խաղին։
Սերենա Ուիլյամսի ռոմանտիկ արարքը չի վրիպել լրագրողների աչքից, որոնք շտապել են լուսանկարել այդ պահը։ Հիշեցնենք, որ թենիսիստուհին և Օհանյանն իրենց նշանադրության մասին հայտարարել են անցած ամիս։











































