Սինգապուրում ծրագրում են փորձարկել առանց վարորդի ավտոբուսը: Յուրօրինակ տրանսպորտը կերթևեկի NTU համալսարանի և CleabTeck Park բիզնես այգու միջև ընկած ճանապարհահատվածով: Navia կոչվող նորույթը ստեղծվել է ֆրանսիական Induct Technology ընկերության կողմից:
Navia ավտոմեքենաները միանգամից 8 ուղևորներ կարող են փոխադրել: Անհրաժեշտ վայր հասնելու համար պետք է այդ վայրն ընտրել սենսորային էկրանի վրա: Տրանսպորտային միջոցը շարժվում է առավելագույնը 20 կմ/ժ արագությամբ: Navia-ն օգտագործում է LIDAR և ստերեոտեսախցիկներ: Երթուղու վերջում ավտոմեքենան կուղևորվի ոչ կաբելային լիցքավորման կայան:
Եթե փորձաքննությունը հաջող անցնի, նման տրանսպորտային միջոցները կօգտագործվեն նաև Սինգապուրի այլ շրջաններում, հաղորդում է Mirfaktov-ը:








































