The Daily Mail բրիտանական պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են հազարավոր սև թռչունները՝ կենռնեխները, գրոհում Հյուսթոն քաղաքը։ Պարբերականի փոխանցմամբ՝ տեղի ունեցածը նկարահանել է այդ պահին ճանապարհով անցնող ավտոմեքենայի վարորդներից մեկը, որին այդ տեսարանն աշխարհի վերջն է հիշեցրել։
Թռչունները ճախրել են գորշ ամպերով պատված երկնքի ֆոնին։ Հոլովակը մեծ տարածում է գտել նաև սոցցացներում։ Օգտատերերի մեծ մասին այդ տեսարանը հիշեցրել է Ալֆրեդ Հիչքոքի «Թռչունները» սարսափ ֆիլմը։













































