ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր դուստր Իվանկան ապագայում կարող է աշխատանքի անցնել Սպիտակ տանը։
«Այժմ նա հարմարվում է Վաշինգտոն տեղափոխվելուց հետո։ Նրա ամուսին Ջարեդը շատ խելացի տղա է, նա գրասենյակում է (Սպիտակ տանը)։ Պետք է սպասել և տեսնել՝ ինչ կլինի հետո»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իվանկան առանձնահատուկ մարդ է՝ որոշակի կարողություններով։
«Ես այժմ ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,-եզրափակել է նախագահը։











































