ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ մոտակա ամիսներին կսկսվի Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, և որ առաջին փուլում շինարարական ծախսերը կկատարի ԱՄՆ բյուջեն, սակայն հետագայում դրանք կփոխհատուցվեն Մեքսիկայի կողմից:
«Վերջին հաշվով՝ դա կկատարվի Մեքսիկայի հաշվին, և մենք դա կփոխհատուցենք Մեքսիկայի հաշվին, ինչպես որ ես միշտ ասել եմ»,- ասել է Թրամփը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թրամփը նշել է, որ փոխհատուցումը տեղի կունենա Մեքսիկա գնացող դրամական փոխանցումների հաշվին:
Լրագրողի հարցին, թե երբ կարող է սկսվել շինարարությունը, Թրամփը պատասխանել է, որ մոտակա ամիսներին՝ հենց որ «դա հնարավոր լինի ֆիզիկապես»:









































