Կենտրոնական Իտալիայում չորեքշաբթի օրը փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ հայտնված 25-րդ զոհի դին: Այդ մասին հայտնել են Պեսկարա շրջանի պրեֆեկտուրայում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:
Ինչպես հայտնում է askanews գործակալությունը` վկայակոչելով պրեֆեկտուրայի հայտարարությանը, հրշեջները փլատակների տակից հանել են կնոջ դի, որից հետո անհետ կորածների թիվը հասել է չորս մարդու:









































