Սիրիայի կառավարական զորքերը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը երկրի T-4 ռազմաբազայից 20 կմ-ով հետ են շպրտել դեպի Հոմս գավառի արևելք: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է տեղի իրազեկ աղբյուրը:
«Ներկայումս Քարյաթեյն-Ֆուկլյուս մայրուղին արդեն գտնվում է բանակի վերահսկողության տակ: Բիր էլ Ֆուկարի մոտ մարտերը շարունակվում են: Թիասի բոլոր բարձունքները մեր վերահսկողության տակ են: Թշնամին հետ է շպրտվել ավիաբազայից 20 կմ հեռու»,- պատմել է պարբերականի զրուցակիցը:
Աղբյուրի խոսքերով` Բիր էլ Ֆուքարի և Շարիֆ շրջանի հարևանությամբ գտնվող Թիասի լեռնային բարձունքների ազատագրումից հետո T-4 ավիաբազայի շուրջ իրավիճակը վերջնականապես կկայունանա:








































