«Առաջին լրատվական»-ը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և առհասարակ մասնակցելո՞ւ է: Ռուբեն Հակոբյանը նշեց. «Դեռ որոշում չեմ կայացրել»:
Հետաքրքրվեցինք, թե իր խնդրանքը գլխավոր դատախազից՝ զրկել իրեն անձեռնմխելիությունից, ի՞նչ փուլում է: Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ առաջիկայում կլինի խորհրդարանում և կպատասխանի բոլոր հարցերին:







































