ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 25-ին մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի և երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունիÖ :
Պարգևը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վաղամեռիկ արտիստի նշանակալի դերը հայ և համաշխարհային երգարվեստի զարգացման ու տարածման գործում:









































