Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՍԱՊԾ-ն վերահսկողում է հացի շուկայում. կասեցվել է 21 տնտեսվարողի արտադրական գործընթաց

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կա պերի բաժնից:

Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն աÕ �ցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:

Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:

Կասեցումներ

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ,

գ. Աչաջուր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ,

ք. Եղեգնաձոր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ,

գ. Վաղաշեն

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ,

գ. Աչաջուր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Հակոբ Գևորգյան Վայոց ձորի մարզ,

ք. Վայք

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ,

ք. Վարդենիս

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ,

գ. Արամուս

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ,

ք. Գյումրի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ,

ք. Մեղրի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ,

գ. Այնթապ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ,

ք. Չարենցավան

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Միքայել  Մխիթարյան Շիրակի մարզ,

ք. Գյումրի

Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ,

ք. Սիսիան

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ,

ք. Վեդի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ,

ք. Տաշիր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ,

ք. Արմավիր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ Լոռու մարզ,

ք. Վանաձոր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
«Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ,

ք. Գավառ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Փաստաթղթային անհամապատասխանություններ

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
«Ջոն և Միլենա» ՍՊԸ ք. Երևան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
«Նորք-7» ՍՊԸ ք. Երևան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են

«Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:

Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի  827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի ՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում