Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը հինգշաբթի կժամանի Կահիրե, որտեղ Եգիպտոսի ղեկավարությանը անձամբ կփոխանցի Եվրամիության տեսակետը երկրում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
ԵՄ-ի և Եգիպտոսի հարաբերությունների վերանայմանն է նվիրված ԵՄ 28 երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը, որը կայանալու է այսօր Բրյուսելում: Նախարարները ստիպված են եղել ընդհատել արձակուրդը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի կոչով, որը քննարկում է հրավիրել՝ Եգիպտոսում տիրող ճգնաժամի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում հրապարակելու, այդ երկրի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի նրանք հրաժարվեն բռնի գործողություններից:
Ակնկալվում է, ԵՄ արտգործնախարարները հանդես կգան Եգիպտոսում բռնության սուր քննադատությամբ, որն արդեն խլել է ավելի քան 900 մարդ կյանք, և հակամարտող կողմերին երկխոսության կոչ կանեն ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Ակնկալվում է նաև, որ Եգիպտոսին տրամադրվող ֆինանսա-տնտեսական օգնությունը սառեցնելու մասին որոշում կընդունվի:








































