Շարունակում ենք ռետրո լուսանկարների շարքը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆուտբոլի արքա բրազիլացի Պելեին և լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Մուհամեդ Ալին իր կարիերայի ընթացքում անցկացրել է 61 հանդիպում՝ տանելով 56 հաղթանակ (37-ը՝ նոկաուտով): Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն Բրազիլիայի ընտրանու կազմում անցկացրած 92 խաղերում հեղինակել է 77 գոլ:







































