Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ։
Այդ մասին հայտնել է Աս-Սիսիի գրասենյակը։ Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչ Ալա Յուսեֆը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը։
Թրամփն ընդգծել է այն դժվարությունները, որոնց հետ Եգիպտոսը բախվում է ահաբեկչության դեմ պատերազմում և հաստատել է ԱՄՆ վարչակարգի հավատարմությունը Եգիպտոսին աջակցելու հարցում։
Թրամփը նաև ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է Եգիպտոսի նախագահի այցին Վաշինգտոն, որը ներկա դրությամբ նախապատրաստական փուլում է։