Համացանցի օգտատերերը քննարկում են մի լուսանկար, որն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթի ժամանակ:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, լուսանկարի առաջին պլանում պատկերված է հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, իսկ նրա հետևում երևում է վարդագույն գլխարկով բեղավոր տղամարդ, որը ջրի 2 կաթիլի պես նման է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Դա ինձ թվո՞ւմ է, թե՞ Ստյուարտի հետևում իրոք Լուկաշենկոն է կանգնած»,-գրել է օգտատերերից մեկը:
«Թվում է, թե սովորական լուսանկար է՝ Քրիստենը՝ Թրամփի դեմ ուղղված երթին, բայց մի րոպե, ի՞նչ գործ ունի այնտեղ Լուկաշենկոն»,-գրել է օգտատերերից մյուսը:
Օգտատերերի մի մասը նշել է, որ Լուկաշենկոյի նմանակը հավանաբար ավելի շատ իրարանցում է առաջացրել, քան հոլիվուդյան աստղ Քրիստեն Ստյուարտը:










































