Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 20-ին նռնականետով իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակին հարվածելու գործով կասկածյալին։
Տղամարդը ձերբակալվել է Թեքիրդաղ նահանգի տարածքում։ Ընդգծվում է, որ ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է զենք։ Բացի այդ, ոստիկանությունը տվյալ գործով հարցաքննում է այլ կասկածյալների։
Հաղորդվում է, որ ձերբակալվածի մատնահետքերը համընկել են նռնականետի վրա հայտնաբերված մատնահետքերի հետ։ Ձերբակալված է ձախ Ժողովրդահեղափոխական ազատագրության ճակատ կուսակցության անդամ է։




































