Մեծ Բրիտանիայում բացվել է Naturist Cleaners ընկերությունը, որը հնարավորություն է տալիս մերկ մաքրուհու կանչել տուն: Այս մասին հայտնում է Get Surrey կայքը:
Մեկ ժամվա մաքրությունը հաճախորդի համար կարժենա 65 ֆունտ ստերլինգ: Լրացուցիչ ժամանակի համար վճարվում է 55 ֆունտ ստերլինգ մեկ ժամվա դիմաց: Ցանկացողները կարող են նաև հագնված մաքրուհիներ կանչել: Դա ավելի էժան է՝ 45 ֆունտ ստերլինգ առաջին երկու ժամվա համար և 20 ֆունտ ստերլինգ հաջորդ ժամերի համար:
Ընկերությունը միայն կանանց է աշխատանքի վերցնում: Ընկերության հիմնադիր Լաուրա Սմիթի խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են կամ ընտանեկան զույգեր: Ե՛վ մեկ, և՛ մյուս խմբի ներկայացուցիչները նախընտրում են, որ տունը մերկ կին մաքրի: Միաժամանակ նրանք, որպես կանոն, ամբողջովին մերկանում են և հետևում մաքրուհու աշխատանքին:
Ընկերության կայքում նշված է, որ պատվիրելուց առաջ հաճախորդը կարող է նկարագրել մաքրուհու արտաքինի հարցում իր պահանջները: Հետո նրան կուղարկեն հարմար աշխատակցուհիների լուսանկարները, որ հաճախորդն ընտրի: Անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մաքրող միջոցները պետք է նախօրոք պատրաստել:
Սմիթը նշում է, որ անվտանգության նկատառումներով Naturist Cleaners-ը հետևում է աշխատակցուհիների գետնվելու վայրին և մշտապես նրանց հետ կապ է պահում: Պատվեր ձևակերպելիս հաճախորդները հայնում են իրենց անունը և հասցեն: Խնդրի առաջացման դեպքում այդ տեղեկությունը կարող է նրանց դեմ օգտագործվել:















































