Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Այս բոլոր ուժերը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը անմոռաց նվիրել են ՌԴ-ին. Արամ Զ. Սարգսյան

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ հունվարի 21-ին, մեկնարկել է «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Ելք» դաշինքի առաջին համաժողովին առաջինը ելույթ ունեցավ դաշինքի մաս կազմած Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ներկաներին փոխանցեց իր մոր, Գրետա մայրիկի օրհնությունը:

«21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու, զերծ՝ թերարժեքության մտավախությունից, համարձակ, թիկունքին արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն, հայտարարեց Արամ Սարգսյանը: -Մենք այլևս ժամանակ ու տարածություն չունենք, մեզ պետք է ինքնիշխան, զարգացող ու արժանապատիվ Հայաստան»:

«Սովորաբար ասում են՝ պատմությունը կրկնվում է, բայց ոչ մի կրկնություն ամբողջական չէ: Եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխվում է պատմությունը: Մենք ուզում ենք փոխել պատմությունը՝ ելք տալ: Այս ընտրություններում մենք չենք կրկնելու այն, ինչ պիտի չանեինք, անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,- հայտարարեց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս ընտրությունները բնույթով ու ձևով բացարձակ նոր են, չփորձարկված, և ոչ ոք չի կարող համոզիչ, իրատեսական ու վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան դրանք, ով ինչ արդյունք կգրանցի:

Սարգսյանը նշեց, որ այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության գալիս է իշխանության, որպեսզի փող ստանա. «Եվ իրենք այնքան են ինքնավստահ փողի տարբերակի և նոր ընտրակարգի վրա, որ համաձայնել են ընտրությունների վերահսկման՝ ընդդիմության առաջարկած տարբերակին, այդ թվում՝ տեսանկարահանումները և մասնակիցների ցուցակների հրապարակումը: Իշխանությունն այս ընտրակարգով հույսը դրել է իր գործունեության հետևանքով աղքատության շեմին հասցված ընտրողների ձայնը առնելու վրա»:

«ՀՀԿ-ն ասելու է՝ ամեն ինչ լավ է, իրեն ընտրելու դեպքում ավելի լավ է լինելու ու փող են բաժանելու: Ոչ իշխանություններն ասելու են՝ վատը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանի շրջապատը, և նորից փող են բաժանելու: Կան նաև ուժեր, որ կասեն՝ երկրի վիճակն աննկարագրելի վատ է, իշխանությունը դավաճան է, բայց այդ ուժերը մեկ տարի կամ մի քանի օր առաջ են դուրս եկել Բաղրամյան 26-ի շքամուտքից, իսկ հետնամուտքից ելումուտ են անում»,- ասաց նա:

Արամ Սարգյսնաի խոսքով՝ այս բոլոր ուժերն ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը սիրով ու անմոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ներկան ու ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի շրջապատում ու մոդելով: Անգամ որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումն առաջարկում են Լավրովյան պլան կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն նրան, քան իշխանությունը:

«Նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք: Ելքն է այն ուժը, որ ազատ, անկաշկանդ ու ոչ ձևական է քննարկում իշխանություններին, որ գաղափարին ու նպատակին նվիրվելն ապացուցել է տարիների զրկանքով, բանտերով: Այս պայքարում ամենակարևորը սեփական ուժերին հավատալն ու ապավինելն է: Հաղթում է ոչ թե նա, ով հարուստ է ու մեծ ռեսուրսներ ունի, այլ նա, ով ոգով է ուժեղ»,- ասաց Արամ Սարգսյանը:

«Ելքը» հակված է անցնցում, առանց ընդհարումների փոփոխությանւ… Ելքը բոլորիս «մենք» դառնալն է ու «մենք»-ի հաղթանակը: Աստված օգնի և բարի երթ»,- եզրափակեց Ա. Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում